Լավագույն ապրանքներն անմիջապես արտադրող և ներմուծող ընկերություններից

Customer Image

Ընտրեք միայն անհրաժեշտ ապրանքները Հանգստացեք խցանումներից Ձեռք բերեք միայն որակյալ ապրանքներ Վայելեք որակյալ ծառայության հաճույքը

Ես հաստատում եմ իմ համաձայնությունը

անձնական տվյալների մշակման, պահպանման վերաբերյալ,համաձայն գաղտնիության քաղաքականության:

Գրանցում

Ընտրեք սեռը


ետ

Գյումրվա ավանդական, թոնրում պատրաստված «Քյալլա» ուտեստ


Տավարի քյալլան ազգային խոհանոցի մշակույթի կարևոր բաղադրիչ է, հատկապես մարզերում ու հեռավոր գյուղերում:

Տավարի քյալլան Շիրակի մարզում լայն տարածում ունեցող ուտեստ է, որը համարվում է արհեստագործների ուտեստ: Քյալլան պատրաստվում է հատուկ արարողակարգով և մատուցվում է բազմամարդ հավաքույթների ժամանակ:

Ասում են` խաշի նման քյալլան ևս աղքատների կերակուր է. մեծահարուստներին բաժին են հասել տավարի կամ ոչխարի մսի ամենահարգի կտորները, և հնարամիտ գյումրեցին գտել է կենդանու գլխի օգտագործման ճիշտ տարբերակը: Պատրաստելն էլ դժվար չէ՝ 6-8 ժամ եփում են փռում` նախապես մաշկելուց ու պոզերը հեռացնելուց հետո:

Քյալլան այն ճաշատեսակն է, որ ամեն մարդ չի կարող պատրաստել. պետք է հատուկ փուռ: Ճիշտ է, պատրաստման եղանակը դժվար չէ, բայց որոշակի հմտություն ու գաղտնիք պարունակում է:

Մատուցման եղանակն էլ պարզ ու հասարակ է, մատուցում են միայն գլուխ սոխի, կիտրոնի, օղու և աղի հետ:

Գյումրվա տավարի քյալլան կարող եք պատվիրել Երևանում այս հղումով՝ https://gnel.am/am/subcategory/2/618