Նկար Անվանում Քանակ Գին ջնջել
Ընդամենը0 դր
0 միավոր

Լավագույն ապրանքներն անմիջապես արտադրող և ներմուծող ընկերություններից

Customer Image

Ընտրեք միայն անհրաժեշտ ապրանքները Հանգստացեք խցանումներից Ձեռք բերեք միայն որակյալ ապրանքներ Վայելեք որակյալ ծառայության հաճույքը

Ես հաստատում եմ իմ համաձայնությունը

անձնական տվյալների մշակման, պահպանման վերաբերյալ,համաձայն գաղտնիության քաղաքականության:

Գրանցում

Ընտրեք սեռը


ետ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2019


Հարգելի գործընկեր

  • Պրոմ Էքսպո ընկերությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2019   12րդ  միջազգային մասնագիտացված խոշորագույն ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2019թ-ի մայիսի 17-19 -ը Yerevan Expo ցուցահանդեսային համալիրում:

    ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2019 ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ներկայացնող ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, որոնք սպառողին են ներկայացնում տվյալ ոլորտի նորամուծություններն ու նոր տեխնոլոգիաները:

    ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2019  ցուցահանդեսի նպատակն է՝ Հայաստանի և արտերկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի խթանում, ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, ինչը դրական ազդեցությունն է թողնում երկրի տնտեսական աճի վրա: Ցուցահանդեսը ստեղծում է բարենպաստ պայմաններ նոր գործնական կապերի ստեղծման համար, ինչպես նաև նպաստում է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

     

    Թեմատիկ բաժիններն են`

    1. Անվտանգության համակարգեր
    2. Բանկեր, վարկային կազմակերպություններ
    3. Բեռնափոխադրում
    4. Ջեռուցման և օդափոխման, գազա-, ջերմա- և ջրամատակարարման համակարգեր
    5. Դռներ և պատուհաններ
    6. Էքստերիերի և ինտերիերի դիզայն
    7. Ինտերիերի պարագաներ, կահույք, գորգ, սպասք
    8. Լողավազաններ և շոքեբաղնիքներ
    9. Լուսատեխնիկա
    10. Կանաչապատում
    11. Մաքրման միջոցներ և ծառայություններ
    12. Մասնագիտացված արտահագուստ
    13. Նախագծում
    14. Ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր
    15. Շինարարական գործիքներ և տեխնիկա
    16. Շինարարական և ներքին հարդարման պարագաներ, տեխնոլոգիաներ
    17. Շինարարական, վերանորոգման աշխատանքներ
    18. Սանտեխնիկա և կենցաղային տեխնիկա

     

    Հարգանքով` ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2019  ցուցահանդեսի կազմկոմիտե

    Հեռ.՝ +374 93 234 889,  +374 94 098 949, +347 94 444 236, +374 99 234 889