Բնական կավե սպասք

Բնական կավե սպասք
Կավե սպասքը դարեր ի վեր օգտագործել են տարբեր ժողովուրդներ դեռ շատ հին ժամանակներում: Կավը բնական և էկոլոգիապես մաքուր նյութ է: Կարծիք կա, որ այն վերացնում է բացասական հույզերը:
Կավագործների առաջ, հենց սկզբից, խիստ պահանջներ են դրվել: Նրանք իրավունք չունեին կավագործական սեղանի մոտ նստել` վատ մտքերով: Կավի հետ աշխատելիս` վարպետն իր հոգու մի մասն է դնում: Եթե նրա տրամադրությունը վատ է, սպասքը ցածր որակ կունենա:
Կավե սպասքի ավանդական տարբերակ է անոթը: Այս ձևը պատահական չի ստեղծվել: Հնում կարծում էին, որ միայն անոթներում կերակուրը կարող է հավասարաչափ տաքանալ: Այս սպասքում պատրաստված սնունդն ինքնատիպ համ է ունենում:
Կավե սպասքում պատրաստում էին գրեթե բոլոր կերակրատեսակները: Կավն այնպիսի նյութ է, որ շատ արագ տաքանում է և շատ դանդաղ սառչում: Ստացվում է, որ կերակուրը դրա մեջ լավ եփվում է:
Կավե սպասքը հիմնականում օգտագործվել է կերակրի պատրաստման և պահպանման համար:
Կավե անոթների և կուժերի` համեմատաբար ավելի խոշոր արտադրությունը սկսվել է միայն XIX-րդ դարում: Այսօր խեցեգործական հին սպասքը հպարտության առարկա է կոլեկցիոներների համար:
Կավե սպասքի տեսականի: https://gnel.am/am/subcategory/221/738