Առաջարկություններ և բողոքներ
Թեժ գիծ
+374 93 31 11 15
hotline@gnel.am



Հարց: Կարո՞ղ եմ արագ գրանցվել Gnel.am կայքում:
Պատասխան:
Գրանցվելու համար սեղմեք կայքի առաջին էջի մուտքի կոճակը, այնուհետև «գրանցում», լրացրեք պահանջվող մի քանի տվյալներն ու սեղմեք «գրանցվել»: Ձեր էլեկտրոնային հասցեին, որը նաև Ձեր մուտքանունն է, կստանաք նամակ Gnel.am ի կողմից: Անցնելով նամակում նշված հղումով Դուք կակտիվացնեք Ձեր անձնական էջը: Գրանցված հաճախորդները կարող են կուտակել բոնուսներ և փոխանակել դրանք արժեքավոր նվերների հետ, առանձնացնել սիրված ապրանքները և տեսնել դրանք առանձին բաժնում, ծանոթանալ նախկինում տրված պատվերների պատմությանը, ցանկության դեպքում հետաձգել պատվերը և շարունակել գնումները հետո, տալ հավելյալ պատվեր, հետևել պատվերի ընթացքին` գրանցումից մինչև առաքում, հայտնել կարծիք ծառայության և յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ և այլն: Կարելի է նաև արագ գրանցվել օգտագործելով Ձեր Facebook կամ Google + սոցիալական ցանցի մուտքանունը:
Հարց: Ես մոռացել եմ մուտքանունն ու գաղտնաբառը: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան:
Սեղմեք մուտք բաժնում գնվող «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» կոճակը, լրացրեք Ձեր այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը լրացրել եք գրանցվելիս և սեղմեք «Ստանալ գաղտնաբառ» կոճակը: Ձեր էլեկտրոնային փոստին, որը նաև Ձեր մուտքանունն է, կուղարկվի Ձեր նոր գաղտնաբառը:
Հարց: Կարելի՞ է արդյոք գնումներ կատարել Gnel.am կայքում առանց գրանցվելու:
Պատասխան:
Այո: Gnel.am կայքում հնարավոր է կատարել ընտրություն ապրանքների կատալոգից կամ օգտվելով ընդլայնված որոնումից: Այնուհետև ձևակերպել պատվերը որպես հյուր:
Հարց: Ե՞րբ կարող եմ պատվիրել ապրանքներ Gnel.am կայքում:
Պատասխան:
Կայքը հնարավորություն է տալիս պատվիրել շաբաթը 7 օր, 24 ժամվա ընթացքում: Պատվերները հավաքվում և նախապատրաստվում են առաքման համար ամեն օր` ժամը 10:00- 19:00, իսկ առաքումն իրականացվում է ամեն օր` ժամը 10:00 – 22:00: Եթե պատվերը ձևակերպվում է ժամը 19:00 ից հետո, ապա այն առաքվում է հաջորդ օրը:
Հարց: Ի՞նչպես կարող եմ արագ գտնել ինձ անհրաժեշտ ապրանքները:
Պատասխան:
Բոլոր ապրանքները խմբավորված են կատալոգում: Դուք կարող եք օգտվել նաև ընդլյանված որոնումից: Գրանցված հաճախորդներին հնարավորություն է տրվում հաճախ պատվիրվող ապրանքները նշել որպես «նախընտրած» և անհրաժեշտության դեպքում դրանք արագ ավելացնել զամբյուղին: Ձեր կատարած բոլոր գնումները հասանելի են անձնական էջում գտնվող «Պատվերների պատմություն» էջում: Եթե նախկինում արդեն պատվիրել եք տվյալ ապրանքը, ապա կրկնակի փնտրելու կարիք չկա, կարող եք ընտրել նախորդ պատվերի միջից:
Հարց: Ի՞նչպես կարող եմ շարունակել գնումներս, եթե սկսել եմ պատվիրել, բայց ստիպված եմ ընդհատել անհետաձգելի գործի պատճառով:
Պատասխան:
Դուք կարող եք օգտվել զամբյուղի ներսում գտնվող «հետաձգել պատվերը» ֆունկցիայից: Այն հնարավորություն է տալիս պահպանել արդեն ընտրված ապրանքներն ու շարունակել գնումները երբ Ձեզ հարմար է:
Հարց: Ի՞նչ է հավելյալ պատվերը:
Պատասխան:
Եթե կայքում չեք գտել Ձեզ անհրաժեշտ ապրանքը, ապա կարող եք օգտվել զամբյուղի ներսում ընդգրկված «Հավելյալ պատվեր» հնարավորությունից: Հատկացված դաշտերում լրացրեք Ձեզ անհրաժեշտ ապրանքներին վերաբերվող ինֆորմացիան և մեր մենեջերները կավելացնեն Ձեզ անհրաժեշտ ապրանքները հիմնական պատվերին` նախապես ծանոթացնելով Ձեզ դրանց արժեքներին:
Հարց: Կարո՞ղ եմ արդյոք վերադարձնել պատվիրված ապրանքը:
Պատասխան:
Այո, կարող եք: Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը: Եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով: Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն ձեր նախընտրածով:
Հարց: Ինչպե՞ս կարող եմ օգտագործել կուտակած բոնուսները:
Պատասխան:
Բոնուսները երևում են գրանցված հաճախորդների անձնական էջում: Դրանք կարելի է փոխանակել արժեքավոր նվերներով, որոնք նշված են «բոնուսներ» բաժնում:
Հարց: Ո՞ր բնակավայրեր են առաքվում ապրանքները և ի՞նչ արժի առաքումը:
Պատասխան:
Դասական պատվերներն առաքվում են ՀՀ ողջ տարածքում, իսկ կանոնավոր պատվերները` նշված տարածքներում: Դասական առաքման արժեքը Երևան քաղաքում 500 դրամ է, իսկ մարզեր առաքման պայմաններին և արժեքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Առաքում և վճարում» բաժնում:
Հարց: Ի՞նչով են տարբերվում առաքման դասական և կանոնավոր եղանակները:
Պատասխան:
Դասական առաքման դեպքում Ձեր պատվերն անհատապես առաքվում է Ձեր նշված հասցեով: Կանոնավոր առաքման դեպքում Դուք ընտրում եք այն տարածքը, որտեղ գործում է կանոնավոր առաքումը, նշում առաջարկվող ժամանակահատվածներից որևէ մեկն ու հաստատում Ձեր պատվերը:
Հարց: Ի՞նչպես կարող եմ տեղեկանալ արդյոք իմ բնակավայրում գործում է կանոնավոր առաքումը, թե ոչ:
Պատասխան:
Կանոնավոր առաքման տարածքները նշված են «Առաքում և վճարում» բաժնում: Եթե Ձեր տարածքում դեռ չկա կանոնավոր առաքում, ապա Դուք կարող եք բաժանորդագրվել մեր հաղորդագրություններին և հետևել մեր նորություններին: Ձեր թաղամասը կարող է լինել հաջորդը: Իսկ մինչ այդ առաջարկում ենք օգտվել դասական առաքումից:
Հարց: Կարո՞ղ եմ արդյոք տեղեկանալ իմ պատվերի ընթացքի մասին:
Պատասխան:
Այո: Նման հնարավորություն ունեն Gnel.am–ում գրանցված բոլոր հաճախորդները: Պատվերը ձևակերպելուց հետո կարող եք մտնել անձնական էջ և սեղմելով «պատվերի ընթացքը» կոճակը:
Հարց: Որքա՞ն է նվազագույն պատվերի գումարը:
Պատասխան:
Դասական առաքման նվազագույն պատվերների գումարը 3000 դրամ է: Կանոնավոր առաքման նվազագույն պատվերի գումարը 1000 դրամ է: ՀՀ մարզեր առաքվող նվազագույն պատվերների արժեքներին կարող եք ծանոթանալ «Առաքում և վճարում» բաժնում:
Հարց: Ինչպե՞ս կարող եմ վճարել պատվերի համար:
Պատասխան:
Դուք կարող եք վճարել բանկային քարտի միջոցով ինչպես պատվերը ձևակերպելուց անմիջապես հետո, այնպես էլ պատվերը ստանալուց և ստուգելուց հետո: Մենք ընդունում ենք վճարումներ հետևյալ քարտերով. VISA, MasterCard, ArCa և Հնարավոր է նաև վճարել կանխիկ առաքիչին:
Հարց: Կարո՞ղ եմ արդյոք վճարում կատարել արտարժույթով, եթե պատվերը ձևակերպում եմ արտերկրից:
Պատասխան:
Դուք ունեք ապրանքների գներն ու զամբյուղի արժեքը արտարժույթով տեսնելու հնարավորություն: Քարտով վճարում կատարելիս գումարը գանձվում է դրամով` համաձայն գործընկեր բանկի սահմանած օրվա փոխարժեքի:
Հարց: Ես պատվերի համար վճարել եմ քարտով, սակայն իմ պատվերի մեջ առկա են մրգեր և բանջարեղեն, որոնց քաշը նախապես ստույգ չի: Եթե այն ավելի պակաս լինի, քան իմ վճարած գումարն է, արդյո՞ք գումարի տարբերությունը կվերադարձվի ինձ:
Պատասխան:
Երբ Դուք վճարում եք պատվերը բանկային քարտով, Ձեր հաշվից գանձվում է զամբյուղի և առաքման գումարն ամբողջությամբ: Եթե փաստացի պատվերի արժեքը տարբերվի գանձված գումարից, ապա տարբերությունը կվերադարձվի Ձեր քարտին:
Հարց: Կարո՞ղ եմ կարծիք հայտնել ապրանքի մասին:
Պատասխան:
Gnel.am կայքի յուրաքանչյուր ապրանքի տակ կա հատուկ դաշտ, որտեղ Դուք կարող հայտնել Ձեր կարծիքը: Դուք կարող եք նաև գնահատել տվյալ ապրանքը տալով մեկից հինգ աստղ: Ապրանքների վերաբերյալ բոլոր կարծիքներն անմիջապես փոխանցվում են մեր մասնագետներին, որոնք պատասխանատու են պատվերների հավաքման, պահպանման և առաքման համար:
Հարց: Ցանկանում եմ կարծիք հայտնել ապրանքի մասին, բայց չի ստացվում: Ինչու՞:
Պատասխան:
Կարծիք հայտնելու համար Դուք պետք է գրանցվեք կայքում: Կարծիք կարող եք թողել միայն այն ապրանքների մասին, որոնք ձեռք եք բերել Gnel.am կայքի միջոցով:
Հարց: Որտե՞ղ կարող եմ կարծիք հայտնել առաքիչի աշխատանքի, կայքի կամ ընդհանուր առմամբ առաքման ծառայության մասին:
Պատասխան:
Օգտվեք խնդրեմ հետադարձ կապից, որը հասանելի է կայքի առաջին էջում, օգնություն բաժնում: Կարող եք նաև գրել մեզ hotline@gnel.am էլեկտրոնային փոստին: