Կարող եք զանգահարել մեզ կամ ուղարկել հաղորդագրություն
Skype: gnel.am
Zangi +374 93 31 11 15
Viber +374 93 31 11 15
whatsApp +374 93 31 11 15
Առաջարկությունների և կարծիքների համար
Թեժ գիծ
+374 93 31 11 15
info@gnel.am


Առաքում և Վճարում
Ինչպե՞ս պատվիրել:
Gnel.am կայքում պատվերները ընդունվում են էլեկտրոնային զամբյուղի միջոցով: Դրա համար պետք է սեղմել ընտրված ապրանքի կողքին գտնվող զամբյուղի կոճակը և այն կավելացվի գնումների զամբյուղին: Պատվերի պահին կայքում ներկայացված բոլոր ապրանքների գներն ու առկայությունը ենթակա են ճշգրտման: 1դրամ պայմանական գնանշումն ունեն այն ապրանքները, որոնց գները մշտապես փոփոխվում են: Տվյալ ապրանքների գները կարող եք ճշտել զանգի միջոցով, կամ տեղեկանալ պատվերը ձևակերպելուց հետո: Գնաճշտումն անվճար է: Պատվերը ձևակերպելուց հետո մեր մենեջերը անմիջապես կզանգահարի Ձեզ նշված հեռախոսահամարով` պատվերի հաստատումը ստանալու նպատակով:
Պատվերը ձևակերպելիս խնդրում ենք լինել ուշադիր:
Առաքման համար անհրաժեշտ է ճշգրիտ լրացնել հետևյալ տեղեկությունները`
Գնորդի կոնտակտային տվյալները` անունը, հասցեն և հեռախոսահամարը:
Լրացուցիչ տեղեկություններ պատվերի մասին` պատվերի շուրջ ցանկացած կարևոր տեղեկություններ: Օր.` ում հանձնել պատվերը, կամ մուտքի դռան կոդը:
Ապրանքը պատվիրելու համար բավական է սեղմել ընտրված ապրանքի կողքի զամբյուղի կոճակը և այն կավելացվի գնումների զամբյուղին: Ինչպես գնումների ընթացքում այնպես էլ դրանք ավարտելուց հետո կարելի է դիտել զամբյուղի պարունակությունը, փոփոխել այն և կատարել քանակային փոփոխություններ և լրացնել յուրաքանչյուր ապրանքի համար լրացուցիչ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օր. Երշիկի տողում կարելի է նշել կտրատված, եթե ցանկանում եք, որպեսզի այն առաքվի Ձեզ կտրատված:
Զամբյուղի ներսում առկա հավելյալ պատվերի միջոցով դուք կարող եք նշել այն ապրանքների անուններն ու քանակությունները, որոնք ցանկանում եք պատվիրել, բայց չեք գտել կայքում: Մեր օպերատորը կկապվի Ձեր հետ, կհայտնի հավելյալ պատվերում նշված ապրանքների գներն ու Ձեր հաստատումը ստանալուց հետո կառաքի դրանք հիմնական պատվերի հետ միասին:
Զամբյուղը ձևավորելուց հետո կարելի է հետաձգել պատվերը և շարունակել գնումները հետո, կամ անմիջապես անցնել պատվերի ձևակերպմանը:
Պատվերն առաքվում է երկու եղանակով: Առաջինը անհատական պատվերների առաքումն է` դասական առաքումը, որի արժեքն է՝ 500 դրամ: Դասական առաքման համար Դուք նշում եք Ձեր հասցեն և պատվերը ստանալու հարմար ժամը: Այն նախապատրաստվում և առաքվում է Ձեր բնակարան: Առաքման մյուս եղանակը կանոնավորն է: Կանոնավոր առաքումն անվճար է: Անցնելով կանոնավոր առաքման էջ, դուք կտեսնեք այն թաղամասերը, որտեղ կանոնավոր առաքումներն իրականացվում են ըստ կայքում նշված ժամանակացույցի: Անհրաժեշտ է նշել պատվերն ընդունելու համար Ձեզ հարմար թաղամասն ու ժամը: Կանոնավոր առաքման մեքենայից պատվերը կարող եք վերցնել անձնամբ: Իսկ եթե ցանկանում եք, որ մեր առաքիչը պատվերը հասցնի մինչև Ձեր բնակարան, ապա պետք է կատարել համապատասխան նշումը և գրանցել բնակարանի ստույգ հասցեն: Այնուհետև կարող եք ընտրել վճարման տարբերակներից որևէ մեկը: Եթե ցանկանում եք պատվերի համար վճարել նախապես, ապա ընտրում եք վճարման անկանխիկ եղանակն ու հետևելով հրահանգներին փոխանցում վճարումը մեր ընկերության հաշվին: Եթե գերադասում եք վճարել պատվերը ստանալիս, ապա մեր առաքիչը գումարը ստանում է կանխիկ եղանակով` պատվերը փոխանցելուց հետո: Արտերկրից պատվիրող հաճախորդները ցանկության դեպքում կարող են ապրանքների գներն ու զամբյուղի ընդհանուր գումարը տեսնել արտարժույթով:
Ուշադրություն
Մեր կայքում կատարված գնանշումը ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով վերաբերվում են բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումը պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին:
Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
