
Աշխատանք մեր ընկերությունում
Մեր ընկերության աշխատակազմը մշտապես համալրվում է նոր, արհեստավարժ մասնագետներով: www.gnel.am –ն ապահովում է իր աշխատակազմի համար զարգացման, փորձի ձեռք բերման, մասնագիտական հմտությունների կատարելագործման համար անհրաժեշտ բոլոր պայմաննեը: Մենք միշտ ուրախ ենք մեր թիմ ներգրավել նպատակասլաց և աշխատասեր մասնագետների, որոնք գնահատում են որակյալ ծառայությունն ու ցանկանում միանալ մեր թիմին:
Առաջնորդվելով «Ձեռք բեր փորձ www.gnel.am-ի հետ» կարգախոսով մեր ընկերությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար: Պրակտիկայի մասնակիցները կծանոթանան մեր ընկերության գործունեությանը, կստանան գործնական գիտելիքներ բիզնեսի հիմնադրման և կայացման բնագավառում, կմասնակցեն թիմային մի շարք աշխատանքների: Պրակտիկայի ընթացքում առավելագույն ակտիվություն դրսևորած ուսանողները կգրանցվեն ընկերության ռեզերվում` որպես հնարավոր թափուր հաստիքների համալրման առաջնահերթ թեկնածուներ:
Մեր ընկերության տվյալների բազայում գրանցվելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականները (CV) hr@gnel.am էլեկտրոնային փոստին:
Ներկա պահին մեր ընկերությունում առկա են հետևյալ թափուր աշխատատեղերը`
- Զարգացման գծով տնօրեն
- Կոմերցիոն տնօրեն
- Վաճառքի մենեջեր
- PR մենեջեր
