
Ընկերության մասին
Gnel.am առցանց հիպերմարկետը նոր սերնդի առևտրի կենտրոն է: Այն հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի առցանց առևտրի ոլորտում նոր մշակույթի ներդրման և զարգացման նպատակով: Ընկերությունն ընդունում է լայն սպառման ապրանքների պատվերներ և ապահովում դրանց առաքումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
Ծառայությունը հաճախորդներին է ներկայանում մի շարք տեխնոլոգիական նորամուծություններով և պատվերների առաքման համաշխարհային նորույթով: Առաքման նոր մոդելը՝ կանոնավոր առաքումը, որն առաջին անգամ կիրառում է Gnel.am-ը, թույլ է տալիս պատվերները հաճախորդներին փոխանցել շահավետ պայմաններով և բացարձակ անվճար առաքմամբ: Նորարարության նպատակն է թեթևացնել գնումների կազմակերպման հոգսն առանց լրացուցիչ ծախսերի: Այդ նպատակով Gnel.am-ը հիմնովին փոխում է առևտրի գաղափարը, որը մինչ օրս հայտի է մեզ: Gnel.am-ը սպասարկում է թաղամասերն ու այսուհետ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման համար ոչ թե հաճախորդն է այցելում վաճառողին, այլ վաճառողն է մշտապես ներկա գտնվում հաճախորդի կողքին: Յուրաքանչյուր պատվեր ձևակերպելիս և ստանալիս հաճախորդին մատուցվում է միևնույն բարձրակարգ սպասարկումը, քանի որ մեր աշխատակիցը ցանկանում է դառնալ յուրաքանչյուր հաճախորդի և նրա ընտանիքի վստահելի բարեկամը: Որպես ընտանիքի օգնական կամ կազմակերպության «վիրտուալ աշխատակից» Gnel.am-ը պատրաստակամորեն և հաճույքով ստանձնում է ապրանքնագետ- առաքիչի պարտականությունները: Ծանոթանալով պատվերների կանոնավոր մատակարարման գրաֆիկին, այլևս կարիք չի լինի անորոշ ժամանակով սպասել առաքիչին, հետաձգել կարևոր գործերը կամ նյարդայնանալ պատվերի ուշացման պատճառով: Կանոնավոր առաքումներն իրականացվում են հստակ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ առավելագույն ճշտապահությամբ:
Gnel.am-ը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել ապրանքների լայն տեսականուց և հեշտորեն ձևակերպել պատվերը անկախ հաճախորդի գտնվելու վայրից: Ընկերությունն առաջարկում է օգտվել բազմաֆունկցիոնալ կայքի ժամանակակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության աշխատակիցների մասնագիտական օժանդակությունից: Պատվերներն ամփոփվում և նախապատրատվում են առաքման օպտիմալ եղանակով: Յուրաքանչյուր պատվեր կարևոր է մեզ համար անկախ չափից, ուստի դրանք նախապատրաստելիս մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում և հաշվի ենք առնում հաճախորդի կատարած նշումները: Հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում հետևել պատվերի ընթացքին նրա առաքման բոլոր փուլերում:
Պատվերներն առաքվում են նաև անհատական առաքմամբ՝ դասական եղանակով:
Gnel.am-ի բարեխիղճ գործընկերների և արհեստավարժ աշխատակիցների ջանքերը թույլ են տալիս ընկերությանն ապահովել օրեկան մեծաքանակ պատվերների առաքումը՝ թեթևացնելով հաճախորդների առօրյա գնումների հոգսը:
Ապրանքների առաքումը տեխնոլոգիական, մտավոր և բավականին ծախսատար ծառայություն է: Ոստի մենք համագործակցում ենք արտադրող և ներմուծող լավագույն ընկերությունների հետ և մեր հաճախորդներին առաջարկում ձեռք բերել լայն սպառման ապրանքները բավականին շահավետ գներով:
Gnel.am-ը մշտապես կազմակերպում և հաճախորդներին է առաջարկում հետաքրքիր ակցիաներ և զեղչեր: Մեծ պահանջարկ ունեցող ապրանքները հաճախ պատվիրատուներին առաջարկվում են առավել մատչելի գներով:
Գնումների հարթակը հագեցած է բազմաթիվ հնարավորություններով: Հաճախորդներին հատկապես դուր են գալիս սիրված ապրանքները նշելու, գնված ապրանքների դիմաց բոնուս միավորներ կուտակելու, պատվերների հետաձգման և մի շարք այլ հնավորությունները: Հաճախորդին անհրաժեշտ, սակայն կայքում առայժմ բացակա ապրանքները պատվիրելու համար հաճախորդին տրվում է հավելյալ պատվերի հնարավորություն: Բազմաթիվ այլ ֆունկցիաներին ծանոթանալու և կայքում արագ կողմնորոշվելու համար պարզապես առաջարկում ենք «շրջել» էջերով:
Ինչպես յուրաքանչյուր մեկնարկային նախագիծ Gnel.am-ը էապես կարևորում է հաճախորդների վստահությունը: Շնորհիվ ծառայության գնահատման և ապրանքներից յուրաքանչյուրի վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորության հաճախորդները կարող են մշտապես շփվել թե Gnel.am-ի թիմի, թե միմյանց հետ: Հետադարձ կապի և կարծիքների ակտիվ փոխանակման օգնությամբ ապրանքների որակն էլ ավելի բարելավելու հնարավորություն է տրվում նաև մեր գործընկեր մատակարարներին:
Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ և սիրով սպասում Ձեր արձագանքներին:

Լայն տեսականի

Հաճախորդների վստահությունը

Պատվերների ընդունում 24/7

Առաքման երկու տարբերակ